Բրիտանիայի դեսպանը կապ է տեսնում Օսկանյանի դեմ հարուցված գործի եւ ԲՀԿ-ի`կոալիցիայի մեջ չմտնելու որոշման միջեւ - Mediamax.am

4161 դիտում

Բրիտանիայի դեսպանը կապ է տեսնում Օսկանյանի դեմ հարուցված գործի եւ ԲՀԿ-ի`կոալիցիայի մեջ չմտնելու որոշման միջեւ


Երեւանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը
Երեւանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: Երեւանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը որոշակի կապ է տեսնում Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործի եւ ԲՀԿ-ի`կոալիցիայի մեջ չմտնելու որոշման միջեւ:

Բրիտանացի դիվանագետն այդ մասին այսօր գրել է իր բլոգում:

 

«Հայաստանի վերջին մի քանի դեպքերը զարմանք ու հարցեր են առաջացրել ոչ միայն եվրոպացի եւ ամերիկացի պաշտոնյաների, այլեւ հասարակության մեջ (օրինակ՝ Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների հետ կապված գործը): Իսկ ամենաթարմը՝ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի դեպքն է: Սովորական մարդկանց համար դժվար է ասել, թե Վարդան Օսկանյանը մեղավոր է կամ անմեղ: Բայց մի բան ակնհայտ է, որ երբ մայիսի 24-ին Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հայտարարեց, որ չի լինելու կոալիցիայի մեջ հաջորդ օրը՝ մայիսի 25-ին Վարդան Օսկանյանի ֆինանսական գործի հետաքննությունը ընթացքի մեջ մտավ:

 

Իհարկե, այս տվյալները պարզապես կարող են համընկած լինել, սակայն փաստն այն է, որ եթե մարդիկ հարցնում են խնդրի քաղաքական լինելու մասին, ապա համապատասխան պետական կառույցները պետք է կարողանան ապացուցել, որ իրենք գործում են հանրային եւ ոչ թե կառավարության շահի համար», - գրել է Քեթի Լիչը:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին