ԵԽԽՎ համազեկուցողը մտահոգված է Օսկանյանին ներկայացված «վիճելի մեղադրանքների» առիթով - Mediamax.am

2979 դիտում

ԵԽԽՎ համազեկուցողը մտահոգված է Օսկանյանին ներկայացված «վիճելի մեղադրանքների» առիթով


Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցող Ակսել Ֆիշերը
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցող Ակսել Ֆիշերը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցող Ակսել Ֆիշերը մտահոգություն է հայտնել ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ նրան «վիճելի քրեական մեղադրանքներ» առաջադրելու առիթով:

«Սա խորը մտահոգություն է առաջացնում հատկապես այն պնդումների լույսի ներքո, թե մեղադրանքն առաջադրելու գործում դեր են խաղացել քաղաքական շարժառիթները»,-  ընդգծել է Ակսել Ֆիշերը:

 

«Այս մեղադրանքները կարող են նահանջ նշանակել քաղաքական կարգավորմանն ուղղված այն դրական միտումներից, որոնք նկատում էինք Հայաստանում մեկ ու կես տարվա ընթացքում: Ես նամակ եմ ուղարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահին՝ խնդրելով նրան հստակեցնել մեղադրանքները, ինչպես նաեւ Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու ԱԺ որոշման հիմնավորումները»,- հայտարարել է Ակսել Ֆիշերը:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին