Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացել է Անվտանգության խորհրդի հերթական նիստը։
Կառավարությունից հայտնել են, որ նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի Զինված ուժերի բարեփոխումների ընթացքին, ՀՀ-ի դեմ կիրառվող հիբրիդային սպառնալիքներին հակազդման միջոցառումներին, ինչպես նաեւ առցանց հարթակներում, այդ թվում՝ սոցիալական ցանցերում, երեխաների պաշտպանությանն առնչվող հարցերին։
Անվտանգության խորհրդի անդամներից բացի, նիստին մասնակցել են նաեւ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը եւ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։















