Երեւան: Մեդիամաքս: «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է:
Այս մասին այսօր կուսակցության պաշտոնական շնորհանդեսի ժամանակ հայտարարել է «Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:
«Հայաստանում այսօր մարդիկ հույսի եւ ուժեղ առաջնորդի կարիք ունեն։ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ մենք կարողանալու ենք խաղաղ ճանապարհով վերադարձնել Հայաստանի բռնազավթված տարածքը, մեզ նորից ապահով ենք զգալու, ունենալու ենք ամուր եւ երաշխավորված խաղաղություն։
Մենք վստահ ենք, որ բոլորս միասին շրջելու ենք մեր զարգացման անիվը, վստահ ենք, որ հաղթելու ենք ու կառուցելու ենք այն Հայաստանը, որի համար բոլորս պայքարում ենք»,- ասել է Նարեկ Կարապետյանը:















