Փաշինյան. Գարեգին Երկրորդին հեռացնելու «գործընթացը պետք է անցնցում լինի» - Mediamax.am

Փետրվար 20, 2026
629 դիտում

Փաշինյան. Գարեգին Երկրորդին հեռացնելու «գործընթացը պետք է անցնցում լինի»


Լուսանկարը` արխիվային լուսանկար


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին հեռացնելու «գործընթացը պետք է լինի անցնցում, քրիստոնեական հանդուրժողականությամբ եւ սիրով տոգորված»:

Կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում մեկնաբանելով այն փաստը, որ Գարեգին Երկրորդը Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդությունից հրաժարվելու մտադրություն չունի, Նիկոլ Փաշինյանն ասել է.

 

«Մենք պատրաստվում ենք այնպես անել, որ նա իր մտադրությունը փոխի եւ հեռանա, Սերժ Սարգսյանն էլ հեռանալու մտադրություն չուներ, բայց ստիպված էր հեռանալ, նույնն էլ՝ Կտրիճ Ներսիսյանը ստիպված կլինի հեռանալ»:  




Մեր ընտրանին