Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Ադրբեջանի հետ տարածքային հարցերը լուծվելու են բացառապես սահմանազատման եւ սահմանագծման ճանապարհով»:
«Չենք կարող հրաժարվել ՀՀ ինքնիշխան տարածքից, այսինքն՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու օրակարգից: Պետք է տեղի ունենա սահմանազատում, դրա արդյունքում պետք է վերաարձանագրվի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա երկրների տարածքային ամբողջականության ուրվագիծը։ Երբ այդ ամենը լինի, մնացած բոլոր կոմբինացիաները եւ վարիացիաները կքննարկվեն»,- լրագրողների հետ զրույցում Ազգային ժողովում ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն սահմանազատման ճանապարհով՝ բացառելով որեւէ ուժային սցենար.
«Եթե խոսք գնա տարածքի փոխանակման մասին, ապա հստակ է, որ առանց ՀՀ քաղաքացիների դիրքորոշման՝ դա հնարավոր չէ անել: Եթե խոսքն ուղիղ հանրաքվեի մասին չլինի էլ, առանց ՀՀ քաղաքացիների դիրքորոշման դա պարզապես չի կարող տեղի ունենալ»:















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: