Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «Ադրբեջանի հետ խաղաղությունը պատմական փոփոխություն է ոչ միայն երկկողմ հարաբերություններում, այլեւ՝ ընդհանուր տարածաշրջանի համար»:
«Առաջին անգամն է, որ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը հնարավորություն կունենան օգտվել մեկս մյուսի տարածքից ներքին, երկկողմ եւ միջազգային կապի համար, եւ դա նշանակում է, որ մեր տարածքի միջով կբացվի մի նոր ուղի միջազգային տրանզիտի համար։ Հաշվի առնելով այն, որ այժմ աշխարհն ապրում է մատակարարման շղթայի ճգնաժամ, դա իսկապես կարող է իրավիճակ փոխող հանգամանք լինել միջազգային առեւտրի, բայց նաեւ մեր տարածաշրջանի համար»,- Փարիզի Խաղաղության ֆորումի «Առաջնորդության խաչմերուկներում» քննարկման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությունից հայտնում են, որ խոսելով Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին` Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն մեծ նշանակություն ունեցող քաղաքական իրադարձություն է, որը կարեւոր է խաղաղության գործընթացի, ինչպես նաեւ հետագա բարեկեցության եւ կայունության համար։
«Եվ ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կաջակցի նրան, ինչին մենք մինչ այժմ հասել ենք։ Ես կասկած չունեմ, որ Հայաստանի քաղաքացիները կաջակցեն խաղաղության օրակարգին եւ խաղաղության գործընթացին»,- նշել է Հայաստանի վարչապետը։















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: