Փաշինյան. 2026-ը վճռական նշանակություն է ունենալու խաղաղության համար - Mediamax.am

Փետրվար 20, 2026
2029 դիտում

Փաշինյան. 2026-ը վճռական նշանակություն է ունենալու խաղաղության համար


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ 2026 թվականը «վճռական նշանակություն է ունենալու խաղաղության համար»:

«Հունիսին տեղի են ունենալու հերթական խորհրդարանական ընտրություններ. դրանք ունեն առանցքային հարց, որի պատասխանը պետք է տա հայ ժողովուրդը:

 

Հայ ժողովուրդն իր ընտրությամբ պետք է տեր կանգնի խաղաղությանը: Հակառակ դեպքում Հայաստանը հետ կգլորվի դեպի կոնֆլիկտ, հակառակը ֆորպոստի տրամաբանությունն է: Խաղաղությանը տեր կանգնելով՝ հայ ժողովուրդը տեր կկանգնի իր նորընծա անկախության մակարդակին, իր ինքնիշխանությանը, իր պետությանը»,- Ազգային ժողովում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։

 

Նա նշել է, որ պետբյուջեն առաջին անգամ է քննարկվում խաղաղության պայմաններում:

 

«Խաղաղությունն արդեն ունի պարամետրեր ու վիճակագրություն։ Արդեն 1 տարի 8 ամիս Հայաստան-Ադրբեջան սահմանին փոխհրաձգության հետեւանքով զինվոր չի զոհվել, մեր անկախության պատմության մեջ մենք երբեւէ այսպիսի 1 տարի 8 ամիս չենք ունեցել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:




Մեր ընտրանին