«Մենք ձգտում ենք գերեվարված անձանց հնարավորինս շուտ ազատ արձակմանը» - Mediamax.am

Փետրվար 20, 2026
1335 դիտում

«Մենք ձգտում ենք գերեվարված անձանց հնարավորինս շուտ ազատ արձակմանը»


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, որ որ «Ադրբեջանում պահվող անձանց հարցը դեռեւս լուրջ մարդասիրական խնդիր է, որը պետք է լուծում գտնի»

«Մենք ձգտում ենք գերեվարված անձանց հնարավորինս շուտ ազատ արձակմանը եւ վերամիավորմանը իրենց ընտանիքների հետ: Մեկ այլ կարեւոր հումանիտար առաջնահերթություն է բազմաթիվ անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանումը», - ասել է Ալեն Սիմոնյանի՝ ելույթ ունենալով Միջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովի ընդհանուր քննարկումներում:

 

Ազգային Ժողովի նախագահն իր ելույթում նաեւ ասել է.

 

«2023 թվականի սեպտեմբերին ընդամենը մի քանի օրվա ընթացքում ավելի քան 100,000 հայ տեղահանվեց Ղարաբաղից՝ գալով Հայաստան: Երեք միլիոն բնակչություն ունեցող պետության համար սա կարողությունների եւ դիմակայունության լրջագույն փորձություն էր:

 

Կացարան, առողջապահական, կրթական ծառայություններ եւ աշխատանք տրամադրելով՝ Հայաստանի կառավարությունն արձագանքեց տեղի ունեցածին կարեկցանքով եւ վճռականությամբ: Այս փորձառությունը ցույց տվեց, որ նույնիսկ փոքր երկրները, առաջնորդվելով սկզբունքներով, կարող են իրականացնել մարդասիրության այն տեսլականը, որը ներշնչված է մեր վեհագույն իդեալներով»:




Մեր ընտրանին