Փաշինյան. Թող համարեն դավաճան, բայց 100 տարի անց ՀՀ-ն լինելու է պետություն - Mediamax.am

Հոկտեմբեր 07, 2025
449 դիտում

Փաշինյան. Թող համարեն դավաճան, բայց 100 տարի անց ՀՀ-ն լինելու է պետություն


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ ինքն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է, որպեսզի ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

«Այլ ճանապարհ չի եղել: Մեր խնդիրն է կայացնել այնպիսի որոշումներ, որոնք անվտանգություն ապահովեն հարյուրամյակով։

 

Թող այսօր մեզ համարեն դավաճան, բայց մեր գործողությունների արդյունքում 50-100 տարի անց Հայաստանը լինելու է պետություն։ Այսօր մենք անկախ ենք, քան երբեւէ, Հայաստանն ինքնիշխան է, քան երբեւէ, պետություն է, քան երբեւէ, անվտանգ է, քան երբեւէ։ Հայաստանը երբեք ավելի անվտանգություն չի ունեցել, քան ունի այսօր»,- «Համապարփակ անվտանգություն եւ դիմակայություն 2025» միջազգային համաժողովին ասել է Նիկոլ Փաշինյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին