Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր ասել է, որ «եթե առաջիկայում ստորագրվի խաղաղության պայմանագիրը, միեւնույն է, չենք կարող ասել՝ վերջացավ ամեն ինչ, խաղաղությունը հաստատված է»:
«Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը կարեւորագույն իրադարձություն է: Կարող ենք ասել՝ հաստատվել է խաղաղություն, բայց դեռ ճանապարհի սկզբին ենք: Խաղաղությունը երկար գործընթաց է, խաղաղությունը խնամք եւ հոգատարություն է պահանջում, խաղաղությունը պահանջում է զգուշություն՝ յուրաքանչյուր բառի տեսանկյունից»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է ԱԳ նախարարը:
Նա ընդգծել է, որ «կողմերն իրար վրա չեն կրակում, էսկալացիայի ռիսկը զրոյի է հավասար, թեժ հակամարտության ռիսկը մինիմալ է»:
«Բայց բազմաթիվ խնդիրներ, ցավոք, մնում են, մեկը՝ գերիների հարցը: Գերիների, պատանդառված անձանց հարցը մեր առաջնային ուշադրության կենտրոնում է։ Հավատացնում եմ՝ այսօր էլ այդ աշխատանքները շարունակվում են, վաղն էլ չեն դադարելու»,- ասել է Արարատ Միրզոյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: