Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդրա Պամելա Քոուլին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:
ԱԳՆ հաղորդագրության մեջ ասված է.
«Կողմերն անդրադարձել են 2025թ. օգոստոսի 26-ին Երևանում անցկացված Հայաստան-Միացյալ Թագավորություն ռազմավարական երկխոսության երկրորդ փուլի արդյունքներին՝ նախանշելով առաջիկա անելիքները:
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի եւ Միացյալ Թագավորության երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացումն ու խորացումը եւ վերահաստատել են երկկողմ փոխգործակցությունը նոր՝ Ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու երկուստեք հանձնառությունը:
ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռքբերված պայմանավորվածությունները, ինչպես նաեւ խաղաղության ինստիտուցիոնալիզացման ուղղությամբ հետագա քայլերի վերաբերյալ Հայաստանի տեսլականը»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: