Արա Աբրահամյանն ասել է, որ «Փաշինյանի հաղթանակը «ոչ մի լավ բան չի բերի Հայաստանին» - Mediamax.am

463 դիտում

Արա Աբրահամյանն ասել է, որ «Փաշինյանի հաղթանակը «ոչ մի լավ բան չի բերի Հայաստանին»


Լուսանկարը` sputniknews.ru


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն ասել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաղթանակը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում «ոչ մի լավ բան չի բերի Հայաստանին»։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Արա Աբրահամյանն այս մասին ասել է միության 25-ամյակին նվիրված մամուլի ասուլիսում, որը կայացել է Ռուսաստանի պետական լրատվական գործակալության գրասենյակում:

 

«Եթե նա ընտրվի, շատ եմ վախենում, որ դրանից հետո Հայաստանին ոչ մի լավ բան չի սպասում։ Նա ոչ մի հարց չի լուծել։ Նրա համար օրենք գոյություն չունի։ Նա ասում է. «Օրենքը ես եմ»։ Ամեն ինչ պարզ է։ Նա փողոցից է եկել եւ փողոցային կանոններով է կառավարում ամբողջ երկիրը», - ասել է Աբրահամյանը։

 

Նրա խոսքով, Փաշինյանը «դեռ վաղուց» պետք էր հրաժարական տար վարչապետի պաշտոնից։ 

 

«Ես դա բազմիցս ասել եմ, նա պետք էր խաղաղ կերպով հեռանար», - ասել է Արա Աբրահամյանը։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին