Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի գլխավոր խորհրդական - Mediamax.am

326 դիտում

Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի գլխավոր խորհրդական


Լուսանկարը` Ֆոտոլուր


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնից հետ կանչված Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի գլխավոր խորհրդական:

Այդ մասին այսօր հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Լիլիթ Մակունցը ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանն էր 2021 թվականի օգոստոսից: 

 

2018-2019 թթ. նա զբաղեցնում էր Հայաստանի մշակույթի նախարարի պաշտոնը, 2019-2021թթ.՝ Ազգային Ժողովում «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն էր:

 

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան է նշանակվել Նարեկ Մկրտչյանը, որը վերջին 4 տարիներին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարն էր: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին