Փաշինյանն ասել է, որ Տեր-Պետրոսյանը «փախչելու տեղ չի գտնում» - Mediamax.am

146 դիտում

Փաշինյանն ասել է, որ Տեր-Պետրոսյանը «փախչելու տեղ չի գտնում»


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը «փախչելու տեղ չի գտնում»։

«Հարգելի Լեւոն Տեր–Պետրոսյան․ 1996–ին Դուք փախաք ընտրությունների արդյունքների հետ առերեսվելուց, 1998–ին Դուք փախաք իշխանությունից, 2008–ին Դուք փախաք ընդդիմությունից։ Հասկանում եմ, որ հիմա ուզում, բայց փախչելու տեղ չեք գտնում։ Եվ պետք էլ չէ. պարզապես հանդարտվեք եւ վայելեք Հայաստանի Հանրապետությունում հաստատված խաղաղ կյանքը», - իր ֆեսյբուքյան էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:

 

Մեդիամաքսը նշում է, որ օոգոստոսի 19-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես էր եկել Նիկոլ Փաշինյանի գործողությունների քննադատությամբ եւ, մասնավորապես, ասել էր.

 

«Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում հատկապես կշտամբանքներով, վիրավորանքներով եւ, երբեմն, գռեհիկ արտահայտություններով է պատասխանում Հայաստանում ապաստան գտած ավելի քան հարյուր հազար արցախցիների արդարացի պահանջներին։ Վերջիններս ճարահատյալ բախում են հարյուրավոր դռներ, սակայն իրենց խնդրանքներին ու պահանջներին պատշաճ պատասխան չգտնելով` հարկադրված են լինում իրենց բողոքն արտահայտել զանգվածային ցույցերով, նստացույցերով, հանրահավաքներով, փողոցներ փակելով եւ այլն»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին