Փաշինյան. ԱԱԾ չեզոքացրել է Հայաստանն ապակայունացնող մարտահրավերները - Mediamax.am

Մարտ 04, 2026
1910 դիտում

Փաշինյան. ԱԱԾ չեզոքացրել է Հայաստանն ապակայունացնող մարտահրավերները


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Ազգային անվտանգության ծառայությունն (ԱԱԾ) «արդյունավետորեն դիմակայում է բազմաթիվ մարտահրավերների, որոնց առաջ կանգնած է մեր պետությունը, մեր ժողովուրդը»:

«Բոլոր մարտահրավերները, որոնք կարող էին ապակայունացնել Հայաստանը եւ անվտանգային մարտահրավերներ ստեղծել, մինչեւ այս պահը հաջողությամբ չեզոքացված են»,- ԱԱԾ-ում ներկայացնելով կառույցի նորանշանակ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին՝ ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նա կարեւորել է երեք գործառույթ, որոնց վրա ԱԱԾ-ն պետք է կենտրոնանա՝ հակահետախուզություն, ահաբեկչության դեմ պայքար, սահմանադրական կարգի պահպանություն: 

 

«Այսօրվա մարտահրավերները հիբրիդային են, ունեն եւ՛ ահաբեկչության, եւ՛ սահմանադրական կարգի խախտման, եւ՛ հակահետախուզական բնույթի հատկանիշներ: Աշխարհում հիմա շատ է քննարկվում հիբրիդային սպառնալիքների համակարգը, եւ ես կուզենայի, որ մենք այս երեք գործառույթների կատարման համատեքստում մեր ընկալումները նույնպես ընդլայնեինք», - ասել է Փաշինյանը:




Մեր ընտրանին