Երեւան: Մեդիամաքս: Գործարար Սամվել Կարապետյանն իր փաստաբանական թիմի միջոցով հանդես է եկել հերթական հայտարարությամբ, որն այս անգամ նվիրված է Հայաստան-Սփյուռք փոխհարաբերություններին:
Դրանում, մասնավորապես, ասված է.
«Ի՞նչ հաջողվեց ներկա իշխանություններին։ Կարճ ժամանակահատվածում ամբողջովին ոչնչացնել Սփյուռքի ներկայությունը Հայաստանի Հանրապետության կյանքում: Աբսուրդ է, որ արգելվում է Ֆրանսիայից, Հոլանդիայից, Ռուսաստանից և այլ երկրներից մեր Հայրենակիցների մուտքը Հայաստան՝ նրանց ճանաչելով persona non grata:
Կարճ ժամանակահատվածում հնարավոր նվազագույնին հասցնել Սփյուռքի գործարարների հայրենասիրական ցանկությունները՝ Հայրենի հողում ներդրումներ կատարելու, Հայրենի հողում աշխատատեղեր ստեղծելու: Ի վերջո, մեր Սփյուռքը ոչ միայն Հայրենիքում տնտեսական, բիզնես արժեք ստեղծելու չափազանց մեծ ներուժ է, այլև լոբբիստական հզոր ուժ: Փոքր խմբակի՝ այլ երկրների ներքին գործերին իր ՀԿ-ների միջոցով միջամտող թոշակառուի* մեծամիտ պահվածքի շնորհիվ է նաև այս ամենը:
Երբեմն այնպիսի անընդունելի տպավորություն է ստեղծվում, որ Սփյուռքը Հայաստանի Հանրապետության կարիքը չունի, Հայաստանն էլ՝ Սփյուռքի, ինչից մեր երկիրը կորցրեց ամենամեծ և ամենաարժեքավոր դաշնակցին Հայաստանի զարգացման համար: Մեր երկիրը գրեթե կորցրեց ամենաթանկ և անչափելի կապիտալը՝ մեր Սփյուռքը, և նրանք հաջողությամբ հասան այնպիսի կետի, որում Հայաստանը Սփյուռքից զրո ներդրում ունի:
Սփյուռքը կրկին Հայաստանի հենասյուներից մեկը պետք է լինի»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: