Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքից ազատել է Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արմեն Աբազյանին:
Փաշինյանի մեկ այլ որոշմամբ` Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին:
Արմեն Աբազյանն ԱԱԾ տնօրեն էր նշանակվել 2020 թ. նոյեմբերի 8-ին։
















