Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Շեյխ ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն այսօր հայտարարել է, որ չի նախատեսում հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ։
«Գարեգինը, կարելի է ասել, դուրս է եկել կրոնական գործունեության շրջանակներից՝ ստանձնելով քաղաքական դեր։ Նրա խորը ներգրավվածությունը քաղաքականության մեջ հանգեցրել է ստեղծված իրավիճակին։ Այս ամենը հաշվի առնելով նրա հետ հանդիպման հարց չի քննարկվում», - Փաշազադեի այս խոսքերը մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: