Փաշինյան. Նոր Սահմանադրության մեջ չպետք է Անկախության հռչակագրին հղում լինի - Mediamax.am

447 դիտում

Փաշինյան. Նոր Սահմանադրության մեջ չպետք է Անկախության հռչակագրին հղում լինի


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «նոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին»:

«Որոշողը ժողովուրդն է: Հիմնական խնդիրն այն է, որ ՀՀ իրավակարգի եւ ՀՀ քաղաքացիների միջեւ օրգանական կապի խզում ունենք:

 

Իմ կարծիքով՝ Սահմանադրությունից բխող իրավակարգը կտրված է ժողովրդից. Սահմանադրական բոլոր հանրաքվեները հանրային համոզվածության համաձայն՝ ժողովրդի անհրաժեշտ թվով ձայներ չեն ստացել, այսինքն՝ հանրաքվեների արդյունքները կեղծվել են եւ մանիպուլացվել», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին