Նիկոլ Փաշինյան. «Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակել» - Mediamax.am

Մարտ 04, 2026
1895 դիտում

Նիկոլ Փաշինյան. «Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակել»


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակել»:

«Ի՞նչ դերակատարում է ունեցել Ղարաբաղյան շարժումը Հայաստանի պետականության չկայացման ճանապարհին։ Առանց սեթեւեթանքի ուզում եմ հստակ ու աներկբա ասել` ես կարծում եմ, որ մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք:

 

Խաղաղության այն ճանապարհը, որով գնում ենք, ամենաէֆեկտիվն է Բաքվում պահվող գերիների հարցը լուծելու համար։ Այլ ճանապարհ գոյություն չունի: Մեր ընկալումը համապարփակ է եւ ամբողջական»,- Ազգային ժողովում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ է արվում գերիների վերադարձի ուղղությամբ, նա նշել է՝ «նոր բան չունեմ ասելու»:

 

«Այն գործիքակազմերը, որոնք նախկինում կիրառել ենք, այսօր էլ շարունակում ենք կիրառել, ապագայում էլ պիտի կիրառենք», - եզրափակել է Նիկոլ Փաշինյանը։




Մեր ընտրանին