ԱԺ-ն ընդունել է ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը - Mediamax.am

1701 դիտում

ԱԺ-ն ընդունել է ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը


Լուսանկարը` ՀՀ ԱԺ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է «Եվրոպական Միությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը:

ԱԺ-ում օրինագծի քվեարկությանը 64 ձայնով կողմ է քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ է քվեարկել օրինագծին, իսկ «Հայաստան»-ը չի մասնակցել քվեարկությանը։

 

Նախկինում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ կառավարությունը չի առարկում այս օրենքի ընդունմանը.

 

«Բայց ուզում եմ արձանագրենք՝ ինչ է սա նշանակում։ Սա չի նշանակում Հայաստանի անդամակցություն ԵՄ-ին բառիս ուղիղ իմաստով, որովհետեւ այդ կետում որոշում կայացնելը չի կարող լինել օրենքի ու կառավարության որոշման մակարդակով, դա կարող է լինել միայն հանրաքվեի ճանապարհով, ուրիշ տարբերակ չկա»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին