Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ռոբերտ Աբիսսողոմոնյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ:
Ռոբերտ Աբիսսողոմոնյանը ծնվել է 1985 թվականին Երեւանում։
2021-2023 թվականներին նա եղել է արտգործնախարարի օգնականը, իսկ 2023-ից մինչ օրս` ԱԳ նախարարի խորհրդականը։
Ռոբերտ Աբիսսողոմոնյանը ԱԳՆ-ում աշխատում է 2009 թվականից: Եղել է Ռումինիայում ՀՀ դեսպանի օգնական, ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության կցորդ եւ երրորդ քարտուղար, աշխատել է նաեւ ԱԳՆ միջազգային անվտանգության վարչությունում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: