Փաշինյան. «Վահե Ղազարյանի հետ ընկերությունն որոշ դեպքերում օգնել է, որոշ դեպքերում՝ խանգարել» - Mediamax.am

Մարտ 02, 2026
2962 դիտում

Փաշինյան. «Վահե Ղազարյանի հետ ընկերությունն որոշ դեպքերում օգնել է, որոշ դեպքերում՝ խանգարել»


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Ներքին գործերի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արփինե Սարգսյանին:

Նա շնորհակալություն է հայտնել Վահե Ղազարյանին ՆԳ նախարարի պաշտոնում կատարած աշխատանքի և ներդրման համար եւ նշել, որ, ընդհանուր առմամբ, այս բարդ ժամանակահատվածում Ոստիկանությունը, Ներքին գործերի նախարարությունը Վահե Ղազարյանի առաջնորդությամբ ի վիճակի է եղել պահպանել Հայաստանում իրավակարգը:

 

«Գիտեք, որ Վահե Ղազարյանի հետ մանկության՝ 37 տարվա ընկերներ ենք։ Սա մի հանգամանք է, որը շատ հարցերում մեզ մեծապես օգնել է, բայց որոշ հարցերում էլ մի քիչ խանգարել», - ասել է Փաշինյանը:

 

Ներկայացնելով նորանշանակ նախարարին՝ Փաշինյանը հույս է հայտնել, որ Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունը, Ներքին գործերի նախարարության մյուս ստորաբաժանումները նույն տեմպով և ջերմեռանդությամբ ներգրավված կլինեն բարեփոխումների գործընթացին:

 

«Այս երեք ծառայությունները, որոնք նախարարության ենթակայության տակ են գործում,  թերևս հանրության հետ շփման ամենամեծ ազդեցության գոտին ունեն և հետևապես՝ հանրային վստահության տեսանկյունից հանրության ակնկալիքը շատ ավելի շոշափելի է, շատ ավելի տեսանելի է»,- ասել է Արփինե Սարգսյանը:




Մեր ընտրանին