Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «աշխարհում չկա մի երկիր՝ էներգետիկ անկախ է»:
«Ռուսաստանից ու Իրանից ներկրում ենք գազ, որոշ ժամանակ առաջ Ադրբեջանից հայտարարություններ էին հնչում, թե ապագայում խաղաղության հաստատման դեպքում Հայաստանը կարող է գազ ներկրել նաեւ Ադրբեջանից:
Եթե պատկերացնենք, որ Հայաստանի տարածքով տարանցիկ գազամուղ է անցնում դեպի Նախիջեւան կամ Թուրքիա, ապա այդ տարբերակները նույնպես չի կարելի բացառել»,- Համաշխարհային հայկական գագաթաժողովի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:
















