Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «Հայաստանի արտաքին քաղաքականության բարձրագույն նպատակը ՀՀ ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունն ապահովելը եւ երաշխավորելն է»:
Կառավարությունից հայտնել են, որ նա այս մասին ասել է Արտաքին գործերի նախարարություն կատարած այցի ժամանակ՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:
Նիկոլ Փաշինյանը կարեւորել է դիվանագիտական ծառայության շարունակական զարգացումը՝ ներկայիս համաշխարհային միտումներին համահունչ:
«Անդրադարձ է կատարվել 2023թ. ընթացքում, մասնավորապես, տարեսկզբից Լաչինի միջանցքի արգելափակման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության պայմաններում, սեպտեմբերին ռազմական հարձակման հետեւանքով ստեղծված իրավիճակում ՀՀ կողմից իրականացված քայլերին:
Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում կայունության եւ խաղաղության ապահովման ուղղությամբ ջանքերին եւ գործընթացներին»,- ասված է կառավարության հաղորդագրությունում:
















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: