Հայաստանում քննարկվում է արտադաշինքային պետություն դառնալու գաղափարը - Mediamax.am

3420 դիտում

Հայաստանում քննարկվում է արտադաշինքային պետություն դառնալու գաղափարը


Լուսանկարը` armeniasputnik.am


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասում է, որ Հայաստանում քննարկվում է արտադաշինքային պետություն դառնալու գաղափարը:

ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ նոյեմբերի 10-ին Բրյուսելում ելույթ ունենալով «Հայաստանի ռազմավարական ապագա» համաժողովում, Արմեն Գրիգորյանը, մասնավորապես, ասել է.

 

«Հայաստանում, իհարկե, կա եվրաինտեգրման գաղափար, բայց կա նաեւ արտադաշինքային պետություն դառնալու գաղափար: Մենք լսում ենք քաղաքացիական հասարակությանը և փորձում ենք հասկանալ, թե որ

գործիքները կարող են լավագույն պայմաններ ապահովել Հայաստանի, տարածաշրջանում անվտանգության, խաղաղության եւ զարգացման ապահովման համար»։

 

Միաժամանակ, ըստ ՏԱՍՍ-ի մեկ այլ հաղորդագրության, Արմեն Գրիգորյանն ասել է, որ «Հայաստանը երբեք անվտանգության թեմայով նման ինտենսիվ երկխոսություն չի ունեցել Արևմուտքի և Եվրոպայի հետ»:

 

«Հուսով ենք խորացնել համագործակցությունը անվտանգության որորտում հավաքական Արևմուտքի և առանձին երկրների հետ: Անվտանգության ոլորտ ասելով՝ նկատի ունեմ ոչ միայն ռազմական բաղադրիչը, տնտեսական համագործակցությունը եւս կարող է անվտանգային բաղադրիչ ունենալ: Հայաստանը պատրաստ է դրան, մենք առաջ գնալու կամք ենք ցուցաբերել»,- նշել է նա։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին