Փաշինյան. «Մենք ոչ մի վեկտոր չենք փոխում» - Mediamax.am

3816 դիտում

Փաշինյան. «Մենք ոչ մի վեկտոր չենք փոխում»


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Մոսկվան եւ Երեւանը Հայաստանում ռուսական ռազմակայանի եւ ռուս սահմանապահների ներկայության հիմքերի հետ կապված որեւէ հարց չեն բարձրացնում:

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում արձագանքելով լրագրողի այն դիտարկմանը, որ Ռուսաստանից «մեզ ուղղակի մեղադրում են, որ վեկտոր ենք փոխում եւ գնում ենք Արեւմուտք», Նիկոլ Փաշինյանն ասել է.

 

«Մենք ոչ մի վեկտոր չենք փոխում: Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում ոչ մի բան մենք չենք չեղարկել, ոչ մի տեղից դուրս չենք եկել»:

 

«Ուզում եմ մի գաղտնիք բացել Ռուսաստանի Դաշնության նախագահի եւ իմ առաջին հանդիպման մասին: 2018թ. Սոչիում մայիսին կամ հունիսի սկզբին մեր առաջին զրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահն ինձ ասաց, որ տեղյակ է այն խոսակցությունների մասին, թե Ռուսաստանը միջամտում է տարբեր երկրների գործերին, նրանց սուվերենությունն անընդհատ նսեմացնում է եւ այլն: Ինքը վերահաստատեց, որ անվերապահ հարգանք ունի Հայաստանի ինքնիշխանության եւ անկախության հանդեպ եւ մենք, ըստ էության, մեր հարաբերությունները կառուցում ենք հենց այդ առաջին խոսակցության ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա:

 

Մենք ոչ մի բան չենք փոխում, մենք ոչ մի մեր պարտավորություն չենք հրաժարվել կատարել, ոչ մի այդպիսի բան չի եղել: Բայց նաեւ մենք պրոբլեմներ տեսել ենք, տեսնում ենք եւ խոսում ենք դրանց մասին», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին