Տիգրան Սարգսյանը հունիսի 4-ին ելույթ կունենա Բրյուսելում - Mediamax.am

4524 դիտում

Տիգրան Սարգսյանը հունիսի 4-ին ելույթ կունենա Բրյուսելում


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ վարչապետի մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հունիսի 4-ին ելույթ կունենա Բրյուսելի Եվրոպական քաղաքականության ուսումնասիրությունների կենտրոնում (CEPS):

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, վարչապետի ելույթը վերնագրված է «Հայաստանի եվրոպական կոչո՞ւմը» (Armenia’s European vocation?):

 

Մեդիամաքս-ը նշում է, որ մայիսի 31-ին Երեւանում կկայանա նոր գումարման խորհրդարանի առաջին նիստը, որից հետո Հայաստանի կառավարությունը հրաժարական կտա: 

 

Հաշվի առնելով հունիսի 4-ին Բրյուսելում նախատեսված միջոցառմանը Տիգրան Սարգսյանի մասնակցությունը` կարելի է եզրակացնել, որ, ամենայն հավանականությամբ, նա կրկին կգլխավորի կառավարությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին