Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի - Mediamax.am

3772 դիտում

Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի


Լուսանկարը` Photolure


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի Ազգային ժողովն այսօր փակ գաղտնի քվեարկությամբ կողմ է արտահայտվել Սեյրան Օհանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու գլխավոր դատախազի միջնորդագրին:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել էր 3 միջնորդություն, որոնցից երկուսը քննարկվել էր դռնբաց ռեժիմով, մեկը՝ դռնփակ:

 

Քվեարկությանը մասնակցել է միան ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

 

Միջնորդությունների քվեարկությանը մասնակցել է 107 պատգամավոր, կողմ քվեարկել՝ 68-ը, դեմ քվեարկող պատգամավոր չի եղել:

 

ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախապես հայտարարել էին, որ չեն մասնակցելու ինչպես քննարկմանն, այնպես էլ քվեարկությանը:

 

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մինչ քվեարկությունն իր ելույթում նշել էր, որ Սեյրան Օհանյանը, oգտագործելով պաշտոնեական դիրքը, առանձնապես խոշոր չափերով վատնում է կատարել, ինչպես նաեւ անձնական այլ շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով` իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ է օգտագործել, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։

 

Աննա Վարդապետյանը նաեւ հայտնել էր, որ Սեյրան Օհանյանը, օգտվելով իրավունքից, վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ որեւէ դիրքորոշում չի հայտնել։

 

Սեյրան Օհանյանը մերժում է իրեն ներկայացված մեղադրանքները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին