Փաշինյան․ «Նման իրավիճակ չպետք է լիներ ընդհանրապես» - Mediamax.am

2375 դիտում

Փաշինյան․ «Նման իրավիճակ չպետք է լիներ ընդհանրապես»


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնաբանել է իրադրությունը Լաչինի միջանցքում՝ ասելով, որ «նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նման իրավիճակ չպետք է լիներ ընդհանրապես»:

«Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը մտահոգիչ է և դատապարտելի, որ ի հեճուկս նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, ունենք այն, ինչ ունենք: Իսկ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նման իրավիճակ չպետք է լիներ ընդհանրապես և հույս ունեմ, որ նաև միջազգային մեր գործընկերների ջանքերի և ուղիղ հաղորդակցությունների, նաև որոշակի քննարկումների արդյունքում մեզ կհաջողվի այս իրավիճակը կարգավորել», - ասել է Փաշինյանը՝ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման ժամանակ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին