Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր պաշտոնական այցով կմեկնի Վրաստան:
Նախատեսված է Վահագն Խաչատուրյանի առանձնազրույցը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ, որին կհաջորդի հանդիպումն ընդլայնված կազմով:
ՀՀ նախագահը հանդիպումներ կունենա նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի, համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հետ։
















