Պապիկյանը եւ Կոպիրկինը քննարկել են Գորիս-Կապան ճանապարահատվածը - Mediamax.am

Մարտ 06, 2026
3556 դիտում

Պապիկյանը եւ Կոպիրկինը քննարկել են Գորիս-Կապան ճանապարահատվածը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը եւ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր քննարկել են Գորիս-Կապան ճանապարհահատվածում ստեղծված իրավիճակը:

Ըստ փոխվարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության, նրանք ընդգծել են «Ռուսաստանի կարեւոր ու կառուցողական դերը լարվածության նվազեցման եւ ծագող խնդիրներին լուծումներ գտնելու տեսանկյունից»:

 

Կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ անդրադառնալով անվտանգության, պաշտպանության, էներգետիկայի, ենթակառուցվածքների, նոր տեխնոլոգիաների եւ ձեռներեցության զարգացման հարցերին: Անդրադարձ է կատարվել «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատանքին՝ ընդգծելով դրա նշանակությունը Հայաստանի տնտեսության զարգացման գործում:

 

Պապիկյանը եւ Կոպիրկինը քննարկել են նաեւ համագործակցությունն էներգետիկայի բնագավառում: Անդրադարձ է կատարվել «Ռոսատոմի» հետ համագործակցության ընդլայնմանը՝ ինչպես ԱԷԿ-ի նորոգման եւ արդիականացման ներկայիս աշխատանքներին, այնպես էլ նոր ատոմակայանի կառուցման անհրաժեշտությանն ու հեռանկարներին:




Մեր ընտրանին