Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Սուրեն Պապիկյանին փոխվարչապետ նշանակելու մասին:
Նա կառավարությունում կփոխարինի Տիգրան Ավինյանին:
Նախորդ կառավարությունում Սուրեն Պապիկյանը Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարն էր:
ՀՀ նախագահը նաեւ հրամանագրեր է ստորագրել Արշակ Կարապետյանին պաշտպանության նախարար, Նարեկ Մկրտչյանին՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար, Ռոմանոս Պետրոսյանին՝ շրջակա միջավայրի նախարար նշանակելու մասին։
















