Փաշինյանն ունի ժողովրդի վստահությունը, ասել է Պուտինը - Mediamax.am

1396 դիտում

Փաշինյանն ունի ժողովրդի վստահությունը, ասել է Պուտինը


Լուսանկարը` https://lifeinmsk.ru/


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ասել է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ունի ժողովրդի վստահությունը, ինչը հետագա զարգացման «կարեւորագույն պայման է»։

Այսօր Կրեմլում ընդունելով Նիկոլ Փաշինյանին, Վլադիմիր Պուտինն ասել է․

 

«Ցանկանում եմ մեկ անգամ եւս, այս անգամ՝ անձամբ, շնորհավորել Ձեզ ընտրությունների արդյունքների կապակցությամբ։ Կարծում եմ, դա կարեւոր է բոլորի համար, առաջին հերթին, իհարկե, Հայաստանի, հայ ժողովրդի համար»։

 

Նա ավելացրել է, որ կան «բարդ, սուր եւ զգայուն հարցեր, որոնք կարելի է լուծել միայն արդյունավետ աշխատելու հնարավորության ապահովման դեպքում»։

 

«Դրա համար ամենակարեւորն է ունենալ ժողովրդի վստահությունը։ Դուք այն ունեք։ Դա ցույց տվեցին ընտրությունների արդյունքները», - ասել է Ռուսաստանի ղեկավարը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին