Երեւան: Մեդիամաքս: Կառավարությունն այսօր որոշել է շուրջ 2 մլրդ 784 մլն դրամով ավելացնել 1162 գիտական եւ գիտատեխնիկական գործունեության ծրագրերի միջոցառումների իրականացման համար հատկացված ֆինանսական միջոցները։
Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այս որոշումը երկար քննարկումների արդյունք է:
«Փորձում ենք սրանով գիտության շարունակական զարգացման ինստիտուցիոնալ մեխանիզմներ գործարկել: Պետք է հատուկ ընդգծել, որ կրթության եւ գիտության ոլորտը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի: Մենք ոլորտին չենք նայում հատվածական, սկսած նախակրթարանից՝ ավարտած գիտական ոլորտով, պետք է նույն շղթայի մեջ լինեն, հաղորդակցություն պետք է լինի եւ այդ ֆինանսավորումը պետք է ճիշտ խողովակներով աշխատի»,- նշել է նա:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ միայն գումար ավելացնելը չի նշանակում, որ կհասնեն բովանդակային արդյունքի:
«Կարեւոր է իմանալ, որ ներդրումը համակարգի կողմից կարող է մարսվել, այսինքն՝ դրա համար կան համապատասխան մեխանիզմներ եւ ինստիտուցիոնալ հիմքեր, եւ երկրորդը՝ այդ ներդրումը կլինի նպատակային եւ կծառայի գիտության զարգացմանը»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: