Ռուսաստանը ՀՀ քաղաքական ուժերին «ողջամիտ փոխզիջումների» կոչ է անում - Mediamax.am

2645 դիտում

Ռուսաստանը ՀՀ քաղաքական ուժերին «ողջամիտ փոխզիջումների» կոչ է անում


Լուսանկարը` gordonua.com


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն Հայաստանի քաղաքական ուժերին կոչ է արել «որոնել ողջամիտ փոխզիջումներ»:

«Հանրապետության ներքաղաքական դաշտում տեղի ունեցող գործընթացները մենք համարում ենք ինքնիշխան պետության ներքին գործը: Իհարկե, մենք չենք կարող անտարբեր մնալ այն ամենի նկատմամբ, ինչ տեղի է ունենում մեր բարեկամ երկրում:

 

Կոչ ենք անում հանրապետության բոլոր քաղաքական ուժերին ցուցաբերել զսպվածություն, որոնել ողջամիտ փոխզիջումներ՝ ի շահ հայ հասարակության համախմբման: Մենք հույս ունենք, որ նախընտրական շրջանում ամեն ինչ կանցնի խաղաղ, սահմանադրության շրջանակներում եւ ելակետ կդառնա Հայաստանում երկարաժամկետ կայունության հասնելու համար», - ասել է Ռուդենկոն «Նովոյե վրեմյա» թերթին տված հարցազրույցում, որի տեքստը հրապարակվել է Ռուսաստանի ԱԳՆ կայքում:

 

Ռուս դիվանագետը նշել է, որ Ռուսաստանը չի կիսում այն կարծիքը, որ երկկողմ հարաբերությունները կորցրել են իրենց բնորոշ վստահությունը, դինամիկան եւ խորությունը:

 

«Մեր երկկողմ հարաբերությունները, որոնք ավանդաբար հիմնված են եղբայրական բարեկամության եւ փոխվստահության վրա, զարգանում են դինամիկ, տարբեր մակարդակներում եւ վեկտորներում՝ անկախ արտաքին եւ ներքին իրավիճակից», - ասել է Ռուդենկոն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին