Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ասել է, որ ԼՂ հակամարտության կարգավորումը համազգային նշանակության եւ կարեւորության հարց է եւ դրան առնչվող ցանկացած որոշման ընդունում եւ փաստաթղթի ստորագրում առաջացնում է մարդկանց կտրուկ արձագանքն ու հաճախ նաեւ ընդվզումը:
Ինչպես հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը, այս մասին նախագահն ասել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել է հակամարտության ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ստորագրած հայտարարության դրույթները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: