Երեւան: Մեդիամաքս: Ուրուգվայի 4 նախկին նախագահներ հայտարարել են Հայաստանի հետ «պատմական համերաշխության» մասին:
Արգենտինական Infobae կայքը հայտնում է, որ հայտարարությունը ստորագրել են Ուրուգվայի նախկին նախագահներ Խուլիո Մարիա Սանգինետին (1985-1990, 1995-2000), Լուիս Ալբերտո Լակալյե Հերերան (1990-1995), Տաբարե Վասկեսը (2005-2010, 2015-2020) եւ Խոսե Մուխիկան (2010-2015):
Նրանք կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը ԼՂ հակամարտության գոտում եւ վերսկսել բանակցությունները՝ հակամարտության վերջնական կարգավորման համար:
Հրապարակման մեջ նշվում է, որ Ուրուգվային ներկայիս նախագահ Լուիս Լակալ Պոուն 2019 թվականին հանդիպել էր Արցախի արտաքին գործերի նախարար Մայիս Մայիլյանի հետ: Այն ժամանակ Պոուն Ուրուգվայի Սենատի անդամ էր:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: