ՆԱՏՕ-ն Թուրքիային կոչ է արել «օգտագործել իր ազդեցությունը» - Mediamax.am

7554 դիտում

ՆԱՏՕ-ն Թուրքիային կոչ է արել «օգտագործել իր ազդեցությունը»


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այսօր հորդորել է Թուրքիային օգտագործել «իր նշանակալի ազդեցությունը տարածաշրջանում» `Լեռնային Ղարաբաղում լարվածությունը նվազեցնելու համար:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին Ստոլտենբերգը հայտարարել է դաշինքի պաշտպանության նախարարների տեսակոնֆերանսից հետո կայացած մամուլի ասուլիսում:

 

«Թուրքիան ՆԱՏՕ-ի արժեքավոր անդամ է, սակայն ես նաեւ ակնկալում եմ, որ Թուրքիան կօգտագործի իր նշանակալի ազդեցությունը տարածաշրջանում՝ Ղարաբաղում լարվածությունը նվազեցնելու համար», - ասել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին