Նախագահը երախտագիտություն է հայտնել Կանադայի կառավարությանը - Mediamax.am

3584 դիտում

Նախագահը երախտագիտություն է հայտնել Կանադայի կառավարությանը


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր երախտագիտություն է հայտնել Կանադայի կառավարությանը՝ Թուրքիային ռազմական սարքավորումներ տրամադրելու արտոնագրից զրկելու որոշման համար:

«Կանադան սկզբունքային եւ մարդասեր գտնվեց՝ կասեցնելով Թուրքիային ռազմական սարքավորումներ տրամադրելու արտոնագիրը»,- Կանադայի գեներալ-նահանգապետ Ժուլի Պայետին ծննդյան օրվա առթիվ հղած շնորհավորական ուղերձում ասել է Արմեն Սարգսյանը:

 

Նա նշել է, որ սեպտեմբերի 27-ին «Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացված բարբարոս վարվելակերպի ներշնչողն ու անմիջական դերակատարն է Թուրքիան»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին