Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում առանձին հանդիպումներ կունենան ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ:
Ինչպես հայտնում է POLITICO-ն, առաջինը ամերիկյան դիվանագիտության ղեկավարի հետ կհանդիպի Ջեյհուն Բայրամովը, այնուհետեւ՝ Զոհրաբ Մնացականյանը:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Մայք Պոմպեոն ասել էր հետեւյալը.
«Այն, ինչ կատարվում է այսօր Ադրբեջանում եւ Հայաստանում, վտանգավոր է։ Թուրքերը խառնվել են եւ միջոցներ են տրամադրել Ադրբեջանին՝ ավելացնելով ռիսկը Լեռնային Ղարաբաղ կոչվող այս տարածքի համար պատմական մարտում։ Այն փոքր տարածք է՝ 150 հազար բնակչությամբ։
Այս հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ միջոցներով, ոչ թե զինված հակամարտության եւ հաստատ առանց երրորդ երկրների, որոնք տրամադրում են իրենց կրակային ուժը մի վայրում, որն արդեն վառոդի տակառ է։ Մենք հույս ունենք, որ հայերը կկարողանան պաշտպանվել նրանից, ինչ անում են ադրբեջանցիները, եւ հետո նրանք բոլորը հրադադար կունենան, այնուհետեւ կնստեն բանակցային սեղանի շուրջ եւ կփորձեն լուծել այդ իսկապես պատմական եւ բարդ խնդիրնեի հավաքածուն»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: