Գերմանիան Թուրքիային կոչ է արել սադրանքներ չանել Միջերկրական ծովում - Mediamax.am

4075 դիտում

Գերմանիան Թուրքիային կոչ է արել սադրանքներ չանել Միջերկրական ծովում


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասն այսօր Թուրքիային կոչ է արել ձեռնպահ մնալ սադրանքներից Արեւելյան Միջերկրականում:

«Եթե Թուրքիայի կառավարությունն իսկապես հետաքրքրված է բանակցություններ վարել, ինչպես բազմիցս հայտարարել է, ապա Անկարան պետք է վերջ տա սադրանքներին», - Հայկո Մաասի այս խոսքերը մեջբերում է Reuters-ը:

 

Գերմանացի նախարարը Թուրքիան կոչ է արել չվերսկսել գազի որոնումը Միջերկրական ծովի խնդրահարույց հատվածներում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին