Մակրոնը կարեւորել է հրադադարի հաստատումը Պուտինի կոչի շրջանակում - Mediamax.am

Մարտ 05, 2026
2400 դիտում

Մակրոնը կարեւորել է հրադադարի հաստատումը Պուտինի կոչի շրջանակում


Լուսանկարը` cnn.com


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այսօր կայացած հերթական հեռախոսազրույցի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը կարեւորել է հրադադարի հաստատումն ու հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցությունների անցկացումը ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հոկտեմբերի 8-ի կոչի շրջանակում։

Ֆրանսիայի նախագահը նշել է նաեւ, որ անմիջական կապի մեջ է ՌԴ նախագահի հետ։

 

Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծել է ստեղծված պայմաններում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացման կարեւորությունը եւ միջազգային հանրության կողմից այդ ուղղությամբ հստակ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը։




Մեր ընտրանին