Նիկոլ Փաշինյան․Մենք համախմբված ենք՝ ինչպես երբեւէ - Mediamax.am

4840 դիտում

Նիկոլ Փաշինյան․Մենք համախմբված ենք՝ ինչպես երբեւէ


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Երեւանում մեկնարկած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի սկզբում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այն տեղի է ունենում Հայաստանի համար բարդ պայմաններում։

«Երկու շաբաթ է, ինչ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով չեն դադարում մարտերը՝ ժամանակակից սպառազինության բոլոր տեսակների կիրառմամբ։ ԼՂ եւ Հայաստանի քաղաքներն ու գյուղերը, քաղաքացիական օբյեկտներն ու ենթակառուցվածքները գտնվում են հրթիռային ու հրետանային կրակի տակ։ Կան մահացածներ ու վիրավորներ, այդ թվում՝ քաղաքացիների շրջանում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

 

Հայաստանի վարչապետն ասել է նաեւ, որ չնայած դժվարություններին, «մեր ազգը համախմբված է՝ ինչպես երբեւէ, լի է մինչեւ վերջ պայքարելու վճռականությամբ, պաշտպանելու մեր ազատությունն ու անկախությունը»:

 

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել պատվիրակությունների բոլոր անդամներին՝ այսպիսի ոչ սովորական պայմաններում Հայաստան ժամանելու համար, սա հատուկ գնահատելի է մեզ համար»,- ասել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին