Ռուսաստանի ԱՀԾ տնօրեն Նարիշկին. Ահաբեկիչները մեկնում են Ղարաբաղ - Mediamax.am

Մարտ 07, 2026
16246 դիտում

Ռուսաստանի ԱՀԾ տնօրեն Նարիշկին. Ահաբեկիչները մեկնում են Ղարաբաղ


Լուսանկարը` rbk.ru


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինն այսօր ասել է, որ «ահաբեկչական կազմակերպությունների գրոհայինները մեկնում են ԼՂ հակամարտության գոտի»:

ԱՀԾ-ն այսօր տարածել է Նարիշկինի հայտարարությունը, որը մեջբերել է ՏԱՍՍ-ը:

 

«ԱՀԾ տեղեկատվության համաձայն, հակամարտության գոտի ակտիվորեն մեկնում են Մերձավոր Արեւելքում գործող ահաբեկչական կազմակերպությունների վարձկաններ: Նրանք ներկայացնում են «Ջեբհատ ան-Նուսրան», «Ֆիրքատ ալ-Ամզա», «Սուլթան Մուրադ» խմբավորումները», - ասել է Նառիշկինը:

 

Նա ընդգծել է, որ խոսքը «հարյուրավոր եւ նույնիսկ հազարավոր» արմատականների մասին է, որոնք հույս ունեն գումար աշխատել նոր պատերազմում:




Մեր ընտրանին