Թուրքիան Պուտինի, Թրամփի և Մակրոնի կոչը համարում է «ոչ անկեղծ» - Mediamax.am

2419 դիտում

Թուրքիան Պուտինի, Թրամփի և Մակրոնի կոչը համարում է «ոչ անկեղծ»


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն այսօր «անհամոզիչ» ու «ոչ անկեղծ» է անվանել ԵԱՀԿ Մինսկի խմբի կոչերը Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի մասին:

«Հրադադարի կոչերը, որոնք հնչեցրել են այն երկրները, որոնք տարիներ ի վեր չեն կարողանում գտնել արդար լուծում Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար, անհամոզիչ են ու ոչ անկեղծ: Թուրքիան մինչև վերջին պահը կաջակցի եղբայրական Ադրբեջանին ՝ իր հայրենի հողերի ազատագրման արդար պայքարում», - մեջբերում է ՏԱՍՍ-ը Ակարի այս բառերը՝ վկայակոչելով թուրքական Anadolu գործակալությանը:

 

ՏԱՍՍ-ը նշում է, որ «սա Անկարայի առաջին պաշտոնական արձագանքն է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի և Էմանուել Մակրոնի համատեղ հայտարարությանը»:

 

Իրականում հոկտեմբերի 1-ին Թուրքիայի վարչապետ Էրդողանը համանման հայտարարություն էր արել խորհրդարանում:

Հոկտեմբերի 1-ին, Էրդողանի հայտարարությունից մի քանի ժամ անց, Ռուսաստանի արտգործնախարարությունը հաղորդագրություն տարածեց Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հեռախոսազրույցից մասին, որում, մասնավորապես, ասվում էր.

 

«Մանրակրկիտ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության աճը: Նախարարներն իրենց լուրջ մտահոգությունն են հայտնել շարունակվող զինված դիմակայության կապակցությամբ և կողմ արտահայտվել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը:

Ընդգծվել է հակամարտության մեջ այլ շրջաններից ապօրինի զինված կազմավորումների զինյալների ներգրավման անթույլատրելիությունը: Նրանք նշել են ծայրաստիճան հավասարակշռված քայլերի պահանջը Բաքվին և Երևանին քաղաքական և դիվանագիտական օգնություն ցուցաբերելու առումով»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին