Սերժ Սարգսյանը խոսել է իր կյանքի գերագույն նպատակի մասին - Mediamax.am

7179 դիտում

Սերժ Սարգսյանը խոսել է իր կյանքի գերագույն նպատակի մասին


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Քիչ առաջ Երեւանի Ավան եւ Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատավարությունը:

Նախքան նիստի մեկնարկը Սերժ Սարգսյանը դատարանի բակում հանդես է եկել կոչով.

 

«Սիրելի աջակիցներ, շնորհակալ եմ, որ եկել եք ինձ սատարելու: Մեծ հաշվով եկել եք պաշտպանելու արդարադատությունը:

 

Հաշվի առնելով եղանակային պայմանները եւ այն հանգամանքը, որ դեռ հույս կա, որ Հայաստանում կան դատավորներ, ում համար արդարադատությունը վեր է ամեն ինչից, ուղիղ այնպես, ինչպես ինձ համար, հայ ժողովրդի մեծամասնության համար, Լեռնային Ղարաբաղի անկախությունը վեր է ամեն ինչից՝ խնդրում եմ վերադառնալ տուն, զբաղվել առօրյա հոգսերով՝ չմոռանալով երբեք ՀՀ անվտանգության մասին»:

 

Նա հիշեցրել է, որ աշխարհի ամենաբարձր ամբիոններից պարբերաբար հայտարարել է, հիմա էլ կրկնում է՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

 

«Սա եղել է իմ կյանքի գերագույն նպատակը, այն ուղեկցելու է մինչեւ վերջ եւ ամենուր»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին