«Կադրային ջարդ չենք ունենալու», - ասել է վարչապետը - Mediamax.am

4381 դիտում

«Կադրային ջարդ չենք ունենալու», - ասել է վարչապետը


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հավանության է արժանացրել «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» եւ հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագծերի փաթեթը:

Ըստ ներկայացված փոփոխության, կկրճատվի առաջին փոխվարչապետի հաստիքը, որի արդյունքում 3 փոխվարչապետների փոխարեն կլինեն երկուսը: 

 

17 նախարարության փոխարեն կգործի 12-ը:

 

 

«Կրճատումներ լինելու են, բայց մենք կադրային ջարդ չենք ունենալու։ Պետք է մնան լավագույնները»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

 

Նա ընդգծել է , որ «այս քայլով նպատակ ունենք բարձրացնել պետական կառավարման համակարգի արդյունավետությունը»։ 

 

Կառավարության  կառուցվածքում կլինեն հետեւյալ գերատեսչությունները.

 

1) աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը,

2) առողջապահության նախարարությունը,

3) արդարադատության նախարարությունը,

4) արտակարգ իրավիճակների նախարարությունը,

5) արտաքին գործերի նախարարությունը,

6) կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը,

7) շրջակա միջավայրի նախարարությունը,

8) պաշտպանության նախարարությունը,

9) տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը,

10) բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը,

11) էկոնոմիկայի նախարարությունը,

12) ֆինանսների նախարարությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին