«Լույս» դաշինքն այլեւս չկա - Mediamax.am

Մարտ 04, 2026
5017 դիտում

«Լույս» դաշինքն այլեւս չկա


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունները դեկտեմբերի 9-ին նախատեսված ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն ոչ թե «Լույս» դաշինքով, այլ առանձին՝ սեփական ցուցակներով։

«Երկար քննարկումներից հետո եկել ենք եզրակացության, որ սա լավագույն տարբերակն է։ Միեւնույն ժամանակ, ուզում եմ ընդգծել, որ մեր համագործակցությունը սպառված չէ, եւ ապագայում ի շահ ՀՀ քաղաքացիների կրկին հնարավոր է համագործակցենք»,- այսօր ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ մեկնաբանելով «Լույս» դաշինքի պառակտումը։

 

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն էլ Ֆեյսբուքի իր էջում գրել է. 

 

«Ներողություն եմ խնդրում, որ դաշինքն այլեւս չկա։ Համոզված եղեք, որ մենք առանձին-առանձին էլ գործելու ենք ի շահ պետության ու ժողովրդի, եւ այս հարցում այլընտրանք չկա»:

 

«Լույս» դաշինքը ձեւավորվել էր 2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երեւանի ավագանու ընտրությունների մասնակցության շրջանակում։ 




Մեր ընտրանին